Միաշերտ ճնշումային խողովակներ
Կապ
ՀՀ, Երևան- 0004
Ադմիրալ Իսակովի փ., 44
Էլ-փոստ: newplast@newplast.am
Հեռ.:374(10) 74-99-81
374(10) 74-99-82
374(10) 74-99-83
374(10) 74-99-84
Մեր մասին
NewPlast - Մենք կապահովենք Ձեր բարեկեցությունը
 

NewPlast ընկերության մասին 
 

     
     
     

   

      NewPlast ընկերությունը հանդիսանում է պոլիմերային խողովակների առաջին արտադրողը Հայաստանում և նպատակ ունի խողովակաշարերի պատրաստման համար ժամանակակից որակյալ պոլիմերային արտադրանքն արտահանել Անդրկովկասի և Ռուսաստանի շուկա: 

      NewPlast ընկերությունը հիմնադրվել է _______ թվականին: 

      NewPlast ընկերությունը 2007 թվականին ստացել է ISO 9001:2000 վկայականը և գործում է միջազգային չափանիշների բարձր պահանջներին համապատասխան: 

      NewPlast ընկերությունն իր գործունեության սկզբից ևեթ իր քաղաքականության հստակ ծրագիր է մշակել` պոլիմերների վերամշակման միջազգային շուկայում աշխատելու նպատակով: 

      NewPlast ընկերության արտադրանքի որակը ընկերության գլխավոր չափանիշն է: 

      Բարձրորակ հումքն ու հավելյալ նյութերը ներկրվում են անմիջապես արտադրողից:
      Արտադրող ընկերությունների ընտրության հարցում մենք առաջնորդվում ենք երկու հիմնական սկզբունքներով.
            ·                    արտադրող ընկերությունը պետք է լինի աշխարհի առաջատար արտադրողներից մեկը;
            ·                    արտադրող ընկերությունը պետք է մասնագիտացված լինի հումքի միայն մի տեսակի արտադրության մեջ, ինչն էլ հանդիսանում է որակի երաշխիք:
     
Արտադրողական բոլոր գործընթացները խստորեն վերահսկվում են տեխնոլոգիական ծառայության կողմից, որն ունի ժամանակակից լաբորատորիա→:  

      NewPlast ընկերության արտադրանքը
     
Մեր խողովակաշարերն ու դրանց համալրող դետալները չեն ժանգոտում, չեն փոխում իրենց միջով հոսող հեղուկի համն ու քիմիական հատկությունները: Խողովակների պատրաստման համար օգտագործվող նյութերը չեն պարունակում վնասակար քիմիական տարրեր, և այդ իսկ պատճառով NewPlast խողովակները պիտանի են խմելու ջրի ջրամատակարարման համակարգում կիրառվելու համար:
      Մետաղական մամլիչներն ու պրես-կցամասերը ամբողջովին գալվանացված են, իսկ արտադրության մեջ կիրառվող բոլոր լատունային հալույթները համապատասխանում են սահմանված սանիտարահիգիենիկ նորմերին: 

      Մեր արտադրանքի շարքում են տարբեր չափերի պոլիմերային և մետաղապլաստմասե խողովակներ, համակցող դետալների և հենքային ամրանների լայն ընտրանին, ինչպես նաև ջեռուցման համակարգի, ջրամատակարարման և հատակի տաքացման համար անհրաժեշտ բազմազան ակսեսուարներ:
      Մեր արտադրանքը նախատեսված է հետևյալ աշխատանքների իրականացման համար.
            ·        տաք և սառը ջրի ջրամատակարարում
            ·        ջեռուցում
            ·        կենտրոնական օդորակում
            ·        սեղմված օդի տեղափոխում
            ·        աղբյուրների և աղի ջրի, մթերային և արդյունաբերական հեղուկների տեղափոխում
            ·        վառելիքա-քսուքային նյութերի տեղափոխում: 

      NewPlast ընկերության պոլիմերային խողովակների և լրացնող դետալների ապահովության բարձր մակարդակը, երկարակեցությունն ու վթարների նվազագույն հավանականությունը կապված են նախապես մշակված Նորմատիվային փաստաթղթերի→ կանոնները պարտադիր կերպով հետևելու և Տեղադրման աշխատանքների→ ձեռնարկի հանդեպ պարտադիր հետևողականության շնորհիվ:
      NewPlast-ի արտադրանքի շահագործման պայմանները Ձեր ուշադրությանն են ներկայացված Արտադրանքի անձնագրային հատկանիշները→ բաժնում:NewPlast ընկերությունն իրականացնում է ցանկացած բարդության ջրատար համակարգերի մշակման և տեղադրման աշխատանքներ:   
      NewPlast ընկերության արտադրանքի տեսականու ընդլայնման հեռանկարները
     
Հայաստանը հանդիսանում է էներգոռեսուրսների ներմուծող, և NewPlast ընկերությունը նպատակ ունի ենթահամակարգի կայուն զարգացման մեջ իր լուման ներդնել:
      Մոտ ժամանակներում ծրագրվում է շինարարության համար նյութա- և էներգախնայող տեխնոլոգիաների, ինչպես նաև գյուղատնտեսության համար ջրի խնայմամբ ոռոգման համակարգերի յուրացում:
      Ընկերությունը նպատակ ունի բնակելի և արդյունաբերական շինությունների խնայողական և սկզբունքորեն նոր համակարգեր ներմուծել` հիմնվելով Հյուսիսային Եվրոպայի փորձի վրա:
      Ընկերությունը մտադիր է մեծ տրամագծի խողովակներ արտադրել երկրի կոմունալ և մայրուղային տնտեսության ֆոնդի վերակառուցման համար:
      Ընկերության արտադրությունն իրականացվում է 7 մեքենայացված հոսքագծերի վրա: Ծրագրվում է ևս 4 հոսքագիծ ձեռք բերել` ներքին պահանջարկի և արտահանվող ծավալի բավարարման համար:   

      NewPlast ընկերության շուկայական քաղաքականությունը
      NewPlast
ընկերության շուկայական քաղաքականության առանձնահատկությունը կայանում է նրանում, որ մենք առաջարկում ենք խողովակաշարերի լայնածավալ համակարգեր, ինչպես նաև համակցող դետալների ամենալայն ընտրանին:
      Մենք ամեն ինչ անում ենք մեր հաճախորդների հարմարավետության համար և ամենասեղմ ժամանակահատվածում ապահովում ենք մեր արտադրանքի առաքումն ու հետազոտումը: