Միաշերտ ճնշումային խողովակներ
Կապ
ՀՀ, Երևան- 0004
Ադմիրալ Իսակովի փ., 44
Էլ-փոստ: newplast@newplast.am
Հեռ.:374(10) 74-99-81
374(10) 74-99-82
374(10) 74-99-83
374(10) 74-99-84
Մետաղապլաստե խողովակներ
NewPlast - Մենք կապահովենք Ձեր բարեկեցությունը
 

Բազմաշերտ (կոմպոզիտային) խողովակը բաղկացած է ալյումինե ժապավենից, որն ստանում են անընդհատ ուլտրաձայնային զոդման մեթոդով` միաժամանակ ներսից և դրսից ծածկելով այն սոսնձի և պոլիէթիլենի շերտերով (պոլիպրոպիլեն, կարված պոլիէթիլեն) և որը նախատեսված է տաք և սառը ջրի, ինչպես նաև գազատարների համար:

 

     -        PE/AL/PE – սառը ջրի համար, արտադրվում են կապուկների տեսքով
     -       
PEX/AL/PEX – տաք ջրի համար, արտադրվում են կապուկների տեսքով
     -       
PE/AL/PEX – տաք ջրի համար, արտադրվում են կապուկների տեսքով
     -        PPR/AL/PEX – տաք ջրի համար, արտադրվում են կտորներով  

     NewPlast  մետաղապլաստե խողովակներն արտադրվում են համաձայն ASTM 1281-2000 և ASTM 1282-2003 չափանիշի պահանջներին, որի հիման վրա ձևավորվել է ТУ РА 39057507. 4903 -2007:    

     NewPlast  մետաղապլաստե խողովակները կարող են օգտագործվել հետևյալ համակարգերում.
     -      տնտեսական և տնտեսական-խմելու ջրի ջրամատակարարում
,
     -         տաք ջրի ջրամատակարարում,
     -          մարտկոցային ջեռուցում ջերմակրի 950C –ից ոչ բարձր ջերմաստիճանի դեպքում
,
     -          հատակի ջրային ջեռուցում տաք հատակ
»),
     -          պատերի առանց ռադիատորի ջրային ջեռուցում տաք պատեր
),
     -          բաց տարածքների տաքացում (օդանավակայան, ֆուտբոլի դաշտ և այլն
),
     -          հողի տաքացում ջերմոցներում
, ջերմանոցներում, ձմեռային այգիներում և ծաղկանոցներում,
     -          օդափոխության համակարգի ջրային կալորիֆերների և ջերմային ծածկույթների հանգույցներ ջերմակրի 950C –ից ոչ բարձր ջերմաստիճանի դեպքում
,
     -         
վառելանյութի խողովակաշար,
     -         
մթերային և ոչ մթերային հեղուկների տեխնոլոգիական խողովակաշարեր` քիմիական կայունության աղյուսակին համապատասխան:

     
NewPlast-ի խողովակներին բնորոշ է.

     ·        երկարակեցություն – շահագործում 50 տարի
     ·       
դիմակայություն կորոզիային և խողովակների ներքին մակերևույթին ամուր նստվածքի գոյացմանը
     ·       
100% պաշտպանություն տաքացնող տարրի մեջ թթվածնի ներհոսքից
     ·       
պոլիմերային խողովակների շարքում գծային լայնացման նվազագույն գործակից և առավելագույն դիմակայություն ջերմության ու ճնշման ազդեցությանը
     ·        ձևի հիշողության բացակայություն. խողովակներին կարելի է հեշտությամբ տեսք տալ` առանց տաքացման կամ
հատուկ գործիքների
     ·        համակարգի ցանկացած տեսակին միացնելու հնարավորություն:
  
 

       Մետաղապլաստիկե խողովակներ PEX-AL-PEX, PE-AL-PEX, PE-AL-PE

                      Ցուցանիշի անվանումը                                            «New Plast »                              

Արտաքին տրամագիծը, մմ 

16+0.

20+0.

25+0.

32+0.

Խողովակի ներքին տրամագիծը, մմ

 12+0.1

 16+0.1

 20+0.1

 26+0.1

Խողովակի պատի հաստությունը, մմ

 2.0

 2.0

 2.25

 3.0

 Ալյումինի հաստությունը, մմ

 0.20

 0.25

 0.25

 0.30

 Կապուկի երկարությունը, մ

 150

 100

 100

 70

 Կապուկի տրամագիծը, սմ

 75

 79

 83

 91

 1 գծամետր խողովակի քաշը, գ

 107

 127

 228

 334

1 գծամետր խողովակում ջրի ծավալը, սմ3

 113+2

 201+2

 314+2

 531+3

 Առավելագույն (քայքայիչ) ճնշումը 200С-ում, բար

 75

 65

 56

 50

 Կցամասով խողովակի պատռման նվազագույն հիդրոստատիկ ճնշումը 200С-ում, բար

 40

 38

 32

 30

Աշխատանքային ջերմաստիճանը 10 բար ճնշման դեպքում                          

      0-95 0С  (70 0С for PE -AL-PE) 

 Գծային լայնացման գործակիցը

 0,026 mm/mK

 Ջերմահաղորդման գործակիցը

 0.43 Wt/mK

 Սոսնձային միացման ամրությունը, նվազագույնը

 55 N/10mm

Ձուլված միացման ամրությունը

 52 N/mm

 Թթվածնի դիֆուզիա, մգ/լ

 0

Օղակային նմուշների ամրությունը (մմ) պատռման ժամանակ, Ն                  

   2600   

    2650 

   2800   

  2800      

 Մեխանիկական կորացման նվազագույն անկյունը, մմ

 80

 100

 110

 160

  Կորացման անկյունը մետաղի կռիչի կիրառման դեպքում, մմ

45 

 60

 95

 125

            Կցամասի արտաքին տրամագիծը
                 • կոմպրեսիոն “ New Plast”
                 • պրեսացված “ New Plast”

 11.7

 15.7

 19.7

 25.6

Մետաղապլաստե խողովակներ PPR-AL-PEX

                        Ցուցանիշի անվանումը                                PPR-AL-PEX  «New Plast »                       

                         Արտաքին տրամագիծը, մմ                       

20 

25 

32 

Խողովակի պատի հաստությունը, մմ

 3.0

 3.25

 4.0

 Ալյումինի հաստությունը, մմ

 0.25  0.30  0.35
Մեխանիկական կորացման նվազագույն անկյունը, մմ  100  120  160

Օղակային նմուշների ամրությունը (մմ) պատռման ժամանակ, Ն                     

 2500

 Առավելագույն (քայքայող) ճնշումը 200С-ի դեպքում, բար

70 

68  62 

Կցամասով խողովակի պատռման նվազագույն հիդրոստատիկ ճնշումը 200С-ում, բար 

 40

 35

 30

Աշխատանքային ջերմաստիճանը 10 բար ճնշման դեպքում 

 95 OС

    Սոսնձային միացման ամրությունը, նվազագույնը          

 55 N/10mm

Գծային ջերմային լայնացման գործակիցը

 0.026 mm/mK

 Թթվածնի դիֆուզիա

        0


     NewPlast-ի արտադրության սկզբնական հումքն են հանդիսանում առաջատար եվրոպական արտադրողների բարձր ճնշմամբ փոշիացված պոլիէթիլենը և պոլիպրոպիլենը:
     NewPlast-ի մետաղապլաստե խողովակների միջին շերտը պատրաստված է ալյումինե փայլաթիթեղից: Այն կանխում է թթվածնի դիֆուզիան խողովակի խոռոչում (ինչը հնարավոր է ցանկացած պլաստիկից պատրաստված խողովակներում), օգնում է պահպանել տեղադրման ժամանակ խողովակին տրված ձևը և նվազեցնել գծային ջերմային ձևախախտումները:
     Ալյումինի և պոլիէթիլենի գծային լայնացման գործակիցների տարբերությունը մեծ պահանջներ է ներկայացնում շերտերը միացնող սոսնձի կառուցվածքին`ալյումինի և պոլիմերի համար ադգեզիայի ներքին ամրության, ճկունության, առաձգականության և ջերմակայունթյան հարցում: NewPlast-ի խողովակներում բոլոր շերտերն աշխատում են որպես մեկ ամբողջություն: Սոսինձը թափանցում է պոլիմերի արտաքին շերտ, որն օժտված է «ասեղային» փոխազդեցության հատկությամբ, ինչով էլ բացատրվում է նրա բարձր ադգեզիան:


     Կցամասեր
     Մետաղապլաստե խողովակների համակցումը կարող է իրականացվել մամլիչ, պրեսային և շարժական կցամասերի միջոցով: Բոլոր թվարկված միջոցներն էլ աշխատանքի որակյալ կատարման դեպքում թույլ են տալիս ստանալ նույնքան ամուր միացում, որքանով որ հենց ինքը` խողովակների նյութն է ամուր:
     PPR-AL-PEX խողովակները միացվում են PPR կցամասերով: Համակցման մեթոդը նույնն է, ինչ միաշերտ պոլիպրոպիլենային համակարգերում` հուսալի դիֆուզիոն զոդում:
NewPlast-ի կցամասերի կաղապարի ու արտաքին պնդօղակի նյութն է հանդիսանում բարձր ջերմաստիճանում պրեսացված լատունը, որ պարունակում է 58% պղինձ` ГОСТ 15527-70-ով: Կապարի պարունակությունը չի գերազանցում 2%-ը: Լատունի գալվանային ծածկույթը թույլ է տալիս պաշտպանել այն քլորի և ամոնիակի մեծածավալ անբարենպաստ ազդեցությունից:
     Մամլող օղակը պատրաստվում է լատունից` ներքին շերտավորմամբ լատունային խողովակից այն կտրելու մեթոդով:
     Չի թույլատրվում շահագործել համակցող դետալներն առանց երկէլեկտրական միջադիրների և ամրացնող օղակների: