Միաշերտ ճնշումային խողովակներ
Կապ
ՀՀ, Երևան- 0004
Ադմիրալ Իսակովի փ., 44
Էլ-փոստ: newplast@newplast.am
Հեռ.:374(10) 74-99-81
374(10) 74-99-82
374(10) 74-99-83
374(10) 74-99-84
Ecology
NewPlast - Մենք կապահովենք Ձեր բարեկեցությունը
 

      Պահպանման և շահագործման պայմաններում NewPlast-ի խողովակները թունավոր նյութեր չեն արտազատում շրջակա միջավայր և անգամ անմիջական շփման դեպքում ոչ մի վնասակար ազդեցություն չեն թողնում մարդու օրգանիզմի վրա, իսկ դրանց հետ աշխատելու համար անհրաժեշտ չեն անձնական անվտանգության հատուկ միջոցներ:  

      Բացի այդ, շահագործման և պահպանման պայմաններին հետևելու դեպքում NewPlast-ի խողովակները մթնոլորտային պայմաններում քայքայման չեն ենթարկվում: Խողովակների արտադրության ընթացքում գոյացող տեխնոլոգիական պինդ թափոնները թունավոր չեն, վնասազերծում չեն պահանջում և ենթակա են վերամշակման: Վերամշակման համար ոչ պիտանի թափոնները ոչնչացվում են սանիտարական կանոններին համապատասխան, որոնք նախատեսում են արդյունաբերական թափոնների կուտակման, տեղափոխման, վնասազերծման և հողի տակ թաղման կարգը: