Միաշերտ ճնշումային խողովակներ
Կապ
ՀՀ, Երևան- 0004
Ադմիրալ Իսակովի փ., 44
Էլ-փոստ: newplast@newplast.am
Հեռ.:374(10) 74-99-81
374(10) 74-99-82
374(10) 74-99-83
374(10) 74-99-84
Ծառայություններ
NewPlast - Մենք կապահովենք Ձեր բարեկեցությունը
 

Մտածում եք տան լոկալ ջեռուցման մասին: Չգիտեք ինչից սկսեք: Մենք կտանք պատասխան Ձեր բոլոր հարցերին և կօգնենք Ձեզ ջեռուցել Ձեր բնակարանը,ամառանոցը,շենքը…

Ուրեմն ինչից սկսել և ինչ է իրենից ներկայացնում ջեռուցման համակարգը և նրա մոնտաժը: Ջեռուցման համակարգի մոնտաժը բաղկացած է մի քանի փուլերից`
1. Ջեռուցման համակարգի ինդիվիդուալ նախագծում
2. Սարքավորւմների հաշվարկ և ընտրություն
3. Կաթսայի մոնտաժ
4. Խողովակների մոնտաժ
5. Ջեռուցման մարտկոցների մոնտաժ
6. Թողարկում

Դիտարկենք յուրաքանչյուր փուլ առանձին
1. Ջեռուցման համակարգի ինդիվիդուալ նախագծում
Համակարգի նախագծումը պահանջում է լուրջ մոտեցում,ջերմային ու հիդրավլիկ հաշվարկներ:Մեր մասնագետները կկատարեն համապատասխան հաշվարկները և կօգնեն լուծել անգամ ամենաբարդ տեխնիկական խնդիրները:Նախագծման բոլոր աշխատանքները կատարվում են գործող տեխնիկական ստանդարտներին համապատասխան:Այս ամենի արդյունքում պատվիրատուն ստանում է`ջեռուման համակարգի նախագիծըկոմերցիոն առաջարկ սարքավորումների,մաոնտաժային աշխատանքների համար:

2. Սարքավորւմների հաշվարկ և ընտրություն
Այս փուլում մասնագետը պատվիրատուի հետ քննարկում է սարքավորման և մոնտաժային աշխատանքների հետ կապված նյուանսները:

3. Կաթսայի մոնտաժ
Ջեռուցման համակարգի սիրտը հանդիսանում է կաթսան:Ուստի նրա ճիշտ ընտրությունից և մոնտաժից է կախված համակարգի անխափան աշխատանքը:

4. Խողովակների մոնտաժ
Ջերմային և հիդրավլիկ հաշվարկների արդյունքում ընտրված խողովակներով կատարվում է ամբողջ մոնտաժը(կանգնուկներ,սնուցող խող. և այլն)

5. Ջեռուցման մարտկոցների մոնտաժ
Ահա և հասանք այն վերջնական կետին,որից ստանում ենք ջերմությունը`որն արտադրվում է կաթսայում ու խողովակներով հասնում Ձեզ:

6. Թողարկում
Մոնտաժային աշխատանքների ավարտից հետո պետք է կատարել համակարգի թողարկում:Այս փուլից հետո համակարգը պատրաստ է շահագործման:

 Եվ չէ որ ընտանիքի կայունության և հաջողության գրավականն է ջերմ ու հարմարավետ օջախը:

    Մետաղապլաստիկ խողովակաշարերի տեղադրումը

    Այսօր ջեռուցման, սառը և տաք ջրի ջրամատակարարման համար հաջողությամբ կիրառվում են պոլիմերային նյութերից կամ դրանց օգտագործմամբ պատրաստված խողովակներ: Ինժեներական սարքավորումների ժամանակակից շուկայում այս արտադրանքի հետ ակտիվ մրցակցում են մետաղապլաստե խողովակները: Միանշանակ ասել վերջիններիս առավելությունների մասին չի կարելի, չնայած հայտնի է, որ մի շարք պատճառներով` այդ թվում նաև հոգեբանական բնույթի, ռուս գնորդները հաճախ նախապատվությունը տալիս են «մետաղապլաստին»:

    Մետաղապլաստե խողովակների կարևոր հատկություն է համարվում նրանց տեխնոլոգիականությունը տեղադրման ժամանակ: Նրանք հեշտությամբ կորանում են, չեն պահանջում գծային չափերի ճշգրիտ համապատասխանեցում, առանց լրացուցիչ հարմարանքների պահպանում են մասնագետի կողմից իրենց հաղորդված ձևը: Մետաղապլաստե խողովակների յուրահատկությունը պարտադրում է նրանց հետ խնամքով վարվել և խստորեն պահպանել տեղադրման տեխնոլոգիաները: Սա հատկապես կարևոր է այն պատչառով, որ կանոնները մեծամասամբ պահանջում են մետաղապլաստե խողովակների ծածկված տեղադրում, ինչի դեպքում վատ հերմետիկությունը խիստ անցանկալի է:

    Միացման տեսակները

    Այսօր շուկայում ներկայացված են տարատեսակ ձևավոր դետալներ մետաղապլաստե համակարգերի համար: Խողովակի հետ համակցման եղանակի մասին խոսելիս անհրաժեշտ է տարանջատել պտուտակային և մամլիչ կցամասերը:

    Առաջին դեպքում կցումն իրականացվում է այն ճնշման հաշվին, որն առաջանում է պտուտակը բացված մամլիչ օղակի վրա ամրացնելու ժամանակ: Նկարում պատկերված է պտուտակային կցամասերից մեկի կառուցվածքը: Հերմետիկության համար նրա գլխիկը հատուկ պահող կառուցվածք ունի` տրամագծային կտրվածքով և երկու ամրացնող օղակներով, որոնք անմիջականորեն կցված են խողովակին: մակերևույթի ամուր համակցումը ծայրին ապահովում է հատուկ ներդիրը: Եվս մի ներդիր տեղադրվում է խողովակի ծայրի և պատի միջև: Այդ դետալը, որ բացառում է ալյումինային շերտի և կցամասի մետաղական մասի ուղղակի հպումը և դրանով իսկ կանխարգելում էլեկտրաքիմիական կորոզիան, սովորաբար պատրաստում են տեֆլոնից: Որպես խտացնողներ նաև խորհուրդ են տրվում տեֆլոնային ներդիրները:

    Ինչպես արդեն ասվել է, պտուտակային համակցման տեղադրումը հատուկ սարքավորումներ չի պահանջում: Այն կատարվում է երկու պտուտակաբանալիների օգնությամբ (մեկի միջոցով ամրացնում են պտուտակը, մյուսով` հակառակը): Ամրացնող օղակների ներդնումը հեշտացնելու և կցամասի ծառայության ժամկետը երկարացնելու նպատակով օգտագործվում է սիլիկոնային քսուք: Միաժամանակ արգելվում է կիրառել հանքային յուղեր և այլ նավթային արտադրանքներ: Սովորաբար քսուքը մտնում է մետաղապլաստե խողովակներ արտադրողների թողարկած արտադրանքի լրակազմի մեջ:

PPR, PE և մետաղապլաստե PPR-AL-PEX միաշերտ խողովակների տեղադրման համար անհրաժեշտ է հետևել հստակ գործելակարգին և օգտագործել համապատասխան գործիքներ: NewPlast ընկերությունն առաջարկում է խողովակահատիչ, չափաբեր և զոդման սարք: Խողովակների համակցման որակը կախված է այն բանից, թե խողովակի առանցքի համեմատ որքան ճշգրիտ ուղիղ անկյան տակ է կատարվել դրանց հատումը: Հենց ճշգրիտ հատման համար էլ օգտագործվում է խողովակահատիչը: Պոլիպրոպիլենային խողովակներն ավելի կոշտ են, քան պոլիէթիլենայինները, և նրանցից ստացվող համակարգերը հավաքվում են կցամասերի օգնությամբ` անկյունակներ, եռաբաշխիկներ և այլն: Այս համակարգերը չեն քանդվում: Պոլիպրոպիլենային և պոլիէթիլենային խողովակների օգտագործումը մոտ 2-4 անգամ արագացնում է տեղադրման աշխատանքները և 30%-ով պակասեցնում է խողովակաշարի ինքնարժեքը` մետաղական խողովակաշարերի համեմատ: 
       Խողովակաշարերի տեղադրումն իրականացվում է բարձր ջերմաստիճանի ազդեցության տակ դիֆուզիոն համակցման մեթոդով, ինչը թույլ է տալիս ստանալ կատարյալ ամուր միասեռ համակցություն: Ընդ որում, խողովակաշարը համակցումից անմիջապես հետո կարելի է հանձնել շահագործման: Զոդվող համակցման հուսալիությունն անհամեմատ ավելի բարձր է` այլ մեթոդներով կատարված համակցումների համեմատությամբ: